ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Սոխն անհրաժեշտ է բոլորին
Սոխի բուժիչ հատկությունները հայտնի են վաղուց: Այս բույսի պարունակած ֆիտոցիդները ոչնչացնում են նեխիչ, հիվանդահարույց մանրէները: Սոխի բաղադրության մեջ մտնում է 83-86 տոկոս ջուր, 1-2 տոկոս սպիտակուցային նյութեր, 0,09-0,13 տոկոս ճարպեր, 2-3,5 տոկոս շաքարներ, 8-8,5 տոկոս ազոտային նյութեր, ֆերմենտներ, 10-33 մգ վիտամին C, եթերային յուղեր եւ այլն: Հիպոկրատը, Պիլինիուսը, Դիոսկորիդը սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, իսկ խորոված սոխը յուղի հետ` որպես հանգստացնող միջոց` հազի ու կրծքային ցավերի դեպքում:
Փորձված է, որ մեծ քանակությամբ սոխի օգտագործումը շատ լավ օգնում է ոտքերի ջրգողությանը: Ըստ որոշ մասնագետների` սոխի օգնությամբ ջրգողությունը բուժելու համար պետք է որոշ ժամանակ սննդից հրաժարվել եւ ամեն օր ընդունել սոխի հյութ` մինչեւ 200գրամ: Սոխը հիանալի միջոց է լնդախտի դեմ, իսկ բերանն ախտահանելու համար բավական է 2-3 րոպե սոխ ծամել: Սոխի հյութը շատ լավ խորխաբեր է: Դրա համար անհրաժեշտ է քերիչով անցկացրած սոխը խառնել մեղրի հետ կամ 500գ մանր կտրատած սոխի, 50գ մեղրի, 400գ շաքարավազի վրա լցնել 1 լիտր ջուր եւ եփել 1 ժամ մարմանդ կրակի վրա: Ստացված զանգվածը թողնել սառչի, լցնել ապակե տարաների մեջ ու խմել 1 ճաշի գդալից` օրը 4-6 անգամ:
Բոլորս գիտենք, թե ինչքան օգտակար է սոխը հարբուխի ժամանակ: Պետք է այն կտրատել եւ շնչել մեկ մի քթանցքով, մեկ` մյուս: Կարելի է նաեւ քերիչով անցկացրած 1-2 ճաշի գդալ սոխը լցնել բաժակի մեջ, մեջը դնել թղթե ձագար եւ դնել տաք ջրով լի ամանի մեջ: Ձագարի անցքից օրը 2-3 անգամ 5-10 րոպե հաջորդաբար շնչել 2 քթանցքով: Սոխի միջոցով կարելի է ազատվել ոտքերի կոշտուկներից: Ոտքերը տաք ջրով լվանալուց հետո կոշտուկների վրա դնել խաշած սոխ ու կապել թանզիֆով: Կոշտացած կրունկները կփափկեն, եթե դրանց վրա դնեք հում սոխ, պահեք 2-3 ժամ, հետո լվանաք տաք ջրով ու փափկեցնող քսուք օգտագործեք: Կարելի է սոխը 4 ժամ թողնել քացախի մեջ եւ հետո կապել գորտնուկի կամ կոշտուկի վրա` գործողությունը կրկնելով մի քանի անգամ:
Սոխը շատ լավ միջոց է մազաթափության դեմ: Դրա համար անհրաժեշտ է սոխը թողնել սպիրտի կամ օղու մեջ, այնուհետեւ ստացված հեղուկով տրորել մազարմատները եւ տաք գլխաշոր կապել: Այս պրոցեդուրայից հետո գլուխը կարելի է լվանալ միայն հաջորդ օրը: Մազերը գեղեցիկ երանգ են ստանում սոխի կճեպի եփուկով լվանալուց հետո: Իսկ Ֆոգելը սոխի հյութի եւ մեղրի խառնուրդը աչքի մեջ կաթեցնելով բավականին լավացրել է տեսողության վիճակը: Պետք է ասել, որ մեր նախնիների համար սոխը ծառայել է` որպես համաճարակային վարակները կանխելու միջոց:
Ամիրդովլաթ Ամասիացին լավագույն սոխը համարել է սպիտակ սոխը, եւ ըստ նրա, սպիտակ սոխի հյութն աչքի մեջ կաթեցնելը բուժում է կատարախտը, անհետացնում է մաշկի դեղնությունը, բացում է անոթների խցանումն ու լավացնում արյան շրջանառությունը: Իհարկե, այսքան օգտակար հատկանիշների հետ մեկտեղ, պետք է չմոռանալ, որ սոխի մեջ կան շատ եթերայուղեր, որոնք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը, որի պատճառով էլ սոխի հյութը խորհուրդ չի տրվում ստամոքսի, տասներկումատնյա աղիի խոցի, լյարդի, երիկամների հիվանդության դեպքում: Ինչպես օգնել երեխաներին Երեխայի դիաթեզի դեպքում տալ սեւ բողկի հյութ` սկսած 1 կաթիլից: Չափաբաժինն ավելացնել ամեն օր 2 կաթիլով ու հասցնել 1ճաշի գդալի։ Հյութը տալ օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ:
Դիաթեզին օգնում է նաեւ մի այլ բաղադրատոմս: Լվանալ ձուն, եփել 5 րոպե, սառեցնել, հանել կեղեւից ու կեղեւը փայտե հավանգով այնքան խփել, որ փոշի դառնա: Դիաթեզի դեպքում տալ երեխային 1 թեյի գդալ ձվի կեղեւի փոշի` 4-5 կաթիլ կիտրոնահյութով: Այսպես տալ 15 օր: Երեխաների դիմադրողականության բարձրացման համար շատ լավ է պոլիվիտամինային նախաճաշը. 150գ խնձորը քերիչով անցկացնել, ավելացնել կես նռան հյութ ու սովորական ընկույզի մանրացրած 10 միջուկ եւ ուտել: Այն շատ լավ օգնում է հատկապես, երբ հակաբիոտիկներով երկար բուժում է անցել երեխան: Այն ոչ միայն երեխաներին է լավ, այլեւ մեծերին:
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն